23 մայիսի 2013 - 17:48 AMT
Բրիտանացի զինվորին սպանողներից մեկը դավանափոխ քրիստոնյա է

Բրիտանական մամուլին հայտնի են դարձել Լոնդոնում բրիտանացի զինվորի սպանության որոշ մանրամասներ: Պարզվել է, որ ոմն Մայլք Ադեբոլաջոն սերում է քրիստոնեական ընտանիքից, սակայն հետո իսլամ է ընդունել, հայտնել է BBC News-ը:

Նիգերական ծագումով Մեծ Բրիտանիայի քաղաքացին 28 տարեկան է: Որոշ ժամանակ Ադեբոլաջոն հաճախել է ժողովներ ու շփվել է իսլամիստական արգելված «Ալ Մուհաջիրուն» խմբավորման անդամների հետ: Սակայն 2011թ. նա այլևս չի հաճախել ժողովներին: Երկու կասկածյալները արդեն մասնակից եղել են ոստիկանության մի քանի հետաքննություններին, սակայն հատուկ ծառայությունները չեն կարծել, թե նրանք կարող են այդքան վտանգավոր լինել: