Ավեդիքյանի «Փարաջանով» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է (վիդեո)![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Համացանցում արդեն հասանելի է Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի հեղինակած «Փարաջանով» ֆիլմի պաշտոնական թրեյլերը։ Փարաջանովի դերակատարը ֆիլմի ռեժիսորն է՝ հայտնի ֆրանսահայ դերասան Սերժ Ավեդիքյանը։ Ֆիլմը պետք է ցուցադրվեր Կաննի կինոփառատոնում, բայց չէր ներկայացվել: Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ: Ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սերժ Ավեդիքյանը չէր բացառել, որ ֆիլմի պրեմիերան կամ երևանյան պրեմիերան հնարավոր է կայանա 10-րդ «Ոսկե Ծիրանի» ժամանակ: «Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով, պրեմիերան՝ այս տարվա հոկտեմբերի 3-ին։ Ֆիլմը պատմում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին, ում վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգի հետ։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել գեղեցիկի հանդեպ սերը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |