Առաջին անգամ Եվրոպայի օրվա միջոցառումները կանցկացվեն Երևանից դուրս` Գյումրիում![]() 25 մայիսի 2013 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ Եվրոպայի օրվա միջոցառումները կանցկացվեն Երևանից դուրս` Գյումրիում, մայիսի 26-ին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԵՄ կենտրոնի մամուլի ծառայությունը: Սա նաև նշանավորում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզեր ԵՄ ավտոբուսի շրջայցի մեկնարկը, որ կազմակերպում է Երևանում ԵՄ կենտրոնը: Եվրոպայի օրվա տոնակատարությունները Գյումրիում կմեկնարկեն Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ դեսպան Տրայան Հրիսթեայի հանդիպմամբ, որտեղ կքննարկեն ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու համագործակցությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Հրիսթեան ցուցահանդես կբացի Գյումրու «Սթայլ» պատկերասրահում: Ցուցահանդեսում ներկայացված կտավները ստեղծվել են մայիսի 24-ին «Լույս գիշեր» ներկայացման ընթացքում վեց հայ արվեստագետների կողմից և ներկայացնում են եվրոպական արժեքների նրանց ընկալումները: Միաժամանակ նաև փոքրիկ տեղեկատվական տոնավաճառ կանցկացվի, որտեղ Շիրակի մարզում ակտիվ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը կներկայացնեն իրենց գործունեությունը: Միջոցառման ողջ ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն: Գյումրու թատերական հրապարակում կկայանվի ԵՄ ավտոբուսը` հնարավորություն ընձեռելով ավելին իմանալ Եվրոպական միության մասին հարցաշարերի, խաղիկների ու վիճակախաղի միջոցով, որ կներկայացնեն Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Ցանկացած մարդ կարող է մասնակցել վիճակախաղին` հետաքրքրական մրցանակներով: ԵՄ ավտոբուսը այդուհետև կլինի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-31-ը: ԵՄ ավտոբուսը ԵՄ կենտրոնի շարժական տարբերակն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |