Մյունխենի «Բավարիան» հաղթեց Չեմպիոնների լիգայում![]() ![]() PanARMENIAN.Net - Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Չեմպիոնի կոչման համար պայքարում էին Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»։ Արդյունքում՝ ավարտելով խաղը 2։1 հաշվով, «Բավարիան» դարձավ 2012/13 թթ․ Չեմպիոնների լիգայի հաղթող։ 60-րդ րոպեին հարձակվող Մարիո Մանդժուկիչի շնորհիվ «Բավարիան» առաջ անցավ։ Դրանից 8 րոպե անց խաղի գլխավոր մրցավարը Մյունխենի դարպասներին 11-մետրանոց նշանակեց, որն էլ իրացրեց Իլկայ Գյունդոգանը։ Իսկ հաղթանակ Յուպ Հայնկեսի թիմին բերեց Արյեն Ռոբենը, ով Ռոման Վայդենֆելլերի դարպասը նվաճեց խաղի 89-րդ րոպեին։ Արդեն 5-րդ անգամն է, որ «Բավարիան» ճանաչվում է Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ակումբի վերջին նման հաղթանակը եղել է 2001 թ․-ին։ Եվս 5 անգամ թիմը դուրս է եկել եզրափակիչ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |