Սոցապ նախարարությունն անտեսում է ՍԴ որոշումը. Թոշակառուները չեն կարողանում ստանալ իրենց թոշակը

Սոցապ նախարարությունն անտեսում է ՍԴ որոշումը. Թոշակառուները չեն կարողանում ստանալ իրենց թոշակը

PanARMENIAN.Net - Քաղաքացի Գագիկ Շահվերդյանի կինը բուժման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում, իսկ նա տարիներ շարունակ չի կարողացել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոսի վավերացրած լիազորագրով ստանալ կնոջ կենսաթոշակը: Կենսաթոշակային մարմինը մերժել է Գ. Շահվերդյանի բոլոր դիմումները` հիմք ընդունելով օրենքի այն դրույթը, որ լիազորագիրը վավերացված չի եղել ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից:

Մարդու իրավունքների Պաշտպանը դիմել ՀՀ Սահմանադրական դատարան, որի կայացրած որոշման շրջանակներում մեկ անգամ ևս արձանագրվել է, որ ՀՀ օրենսդրությամբ հստակ կարգավորվում է կենսաթոշակ ստանալուլիազորագրերի, ինչպես նաև նոտարի կողմից հաստատվող լիազորագրերին հավասարեցված լիազորագրեր տվող սուբյեկտների հետ կապված հարցերը, ինչպես նաև փաստվեց, որաշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անտեսվել են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը, որոնք գերակա իրավաբանական ուժ օրենքների նորմերի նկատմամբ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ նույնիսկ այդ որոշումից հետո դեռ երկար ժամանակ խնդիր էր առաջացնում արտերկրի լիազորագրով կենսաթոշակ ստանալու հարցում: Կենսաթոշակային ոլորտի լիազոր մարմինը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, շարունակում էր անտեսել միջազգային պայմանագրերը և ՀՀ օրենսդրության պահանջները` դրանով խախտելով ոչ միայն Գ. Շահվերդյանի կնոջ, այլև բազմաթիվ մարդկանց իրավունքները:

Նախարարությունը հրաժարվում է վճարել նախորդ մեկ տարվա գումարը, որը թոշակառուն այդպես էլ չէր ստացել (նախքան ՍԴ որոշման ընդունումը)` պատճառաբանելով, որ իրավական ակտը` տվյալ դեպքում ՍԴ որոշումը, հետադարձ ուժ չունի և չի կարող տարածվել իր՝ ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա:

Նշենք, որ այս խնդիրը կարգավորող օրենքը փոփոխության չի ենթարկվել և նույնն էր նաև նախքան ՍԴ կայացրած որոշումը: Հետևաբար դրա չիմացությունը դեռևս չի ազատում ՀՀ ԱՍՀ նախարարությանը նախորդ կենսաթոշակը վճարելու պարտականությունից:

Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---