Փոխարտգործնախարար. Մենք գիտենք` ինչպիսի բյուջե ունենք և չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ

Փոխարտգործնախարար. Մենք գիտենք` ինչպիսի բյուջե ունենք և չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ

PanARMENIAN.Net - Ասոցացման համաձայնագիրը պարզապես ենթադրում է նոր հարաբերություններ Եվրամիության հետ, իսկ ԵՄ-ին անդամակցելու հարց Հայաստանի կողմից չի ներկայացվել: Այսօր ԱԺ-ում 2012թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանը: «Խոսքը միայն Հայաստանի զարգացման հեռանկարները եվրոպական արժեքներին համահունչ դարձնելու մասին է»,- ասաց նա:

Զոհրապ Մնացականյանը նշեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահության ստանձնումը, բայց դա դեռ չի նշանակում, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է պետբյուջեից ստացած գումարները շռայլի միայն այդ ուղղությամբ`շրջանցելով այլ խնդիրերը: Նա նկատեց, որ առկա ֆինանսական միջոցների շրջանակներում միջոցառումները պետք է կարողանալ կազմակերպել պատշաճ մակարդակով: «Մենք գիտենք, թե ինչպիսի երկիր ենք, ինչպիսի բյուջե ունենք և չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ, ամեն ինչ պետք է լինի պատշաճի սահմաններում»,- ասաց փոխարտգործնախարարը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---