Ռուստամ Իբրահիմբեկովը հայց է ներկայացրել դատարան պատվի ու արժանապատվության պաշտպանության վերաբերյալ

Ռուստամ Իբրահիմբեկովը հայց է ներկայացրել դատարան պատվի ու արժանապատվության պաշտպանության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովի ոչ համարժեք արտահայտությունները ընդդիմության և հասարակական գործիչների հասցեին արդեն ոչ ոքի չեն զարմացնում, գրում է «Թուրան» գործակալությունը: Սակայն, առաջին անգամ է, որ նրան դատի են տալիս: Հայտնի դրամատուրգ և հասարակական գործիչ Ռուստամ Իբրահիմբեկովը հայց է ներկայացրել դատարան պատվի ու արժանապատվության պաշտպանության վերաբերյալ, հայցը կքննվի Բաքվում հունիսի 3-ին, հայտնել է հայցվորի փաստաբանը:

Հայցի համար հիմք է ծառայել Ալի Հասանովի հարցազրույցը, որտեղ նա Իբրահիմբեկովին անվանել է ոչ պրոֆեսիոնալ և մեղադրել է շեհիդների ծառուղու հարևանությամբ ռեստորան և զվարճանքի կենտրոն կառուցելու մտադրության մեջ: Հայցը երկար ժամանակ չի ընդունվել, և միայն Գերագույն դատարան հասնելով ընդունվել է քննության:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---