Նախազորակոչային տարիքի երիտասարդների համար տպագրվել է «Իրավական ուղեցույց նորակոչիկի համար» գրքույկը

Նախազորակոչային տարիքի երիտասարդների համար տպագրվել է «Իրավական ուղեցույց նորակոչիկի համար»  գրքույկը

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի կողմից Իջևանում կազմակերպված իրավախորհրդատվական միջոցառման ժամանակ նախազորակոչային տարիքի երիտասարդներին ու նրանց ծնողներին է ներկայացվել «Իրավական ուղեցույց նորակոչիկի համար» գրքույկը:

Հանրապետական զինկոմիսարիատի իրավաբան աշխատակիցները և փորձագետները ներկայացրել են ապագա զինվորի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանել զորակոչիկների և նրանց ծնողների բազմաթիվ հարցերին: Իրավախորհրդատվական նման միջոցառումներ են կայացել արդեն Գյումրի, Վանաձոր, Աբովյան քաղաքներում, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---