Հայտարարվում է էլեկտրոնային բովանդակության ազգային մրցույթ

Հայտարարվում է էլեկտրոնային բովանդակության ազգային մրցույթ

PanARMENIAN.Net - Մասնակցելով էլեկտրոնային բովանդակության ազգային մրցույթին մասնակիցները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց աշխատանքը ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությանը (World Summit Award):

Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությունը (WSA) ՄԱԿ-ի նախաձեռնություններից է, որը բացահայտում և խթանում է աշխարհի լավագույն էլեկտրոնային բովանդակությունները՝ ընտրելով ՄԱԿ-ի անդամ ավելի քան 160 երկրներից և ներկայացնելով Էլ. բովանդակության համաշխարհային մրցույթին:

Մասնակցելու համար մրցույթին հարկավոր է ներկայացնել աշխատանքը հետևյալ անվանակարգերից որևէ մեկում. Էլ. գործարարություն և առևտուր, էլ. կառավարում և բաց տվյալներ, Էլ. ուսուցում և գիտություն, Էլ. ժամանց և խաղեր, Էլ. մշակույթ և զբոսաշրջություն, էլ. լրատվամիջոցներ և լրագրություն, Էլ. առողջապահություն և շրջակա միջավայր, Էլ. ներգրավում և հզորացում:

էլ. բովանդակության ազգային մրցույթից հետո, մասնակից երկրների փորձագետներից, կազմված միջազգային ժյուրին Տալլինում (Էստոնիա) կգնահատի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված աշխատանքները և կընտրի դրանցից լավագույն 40-ը: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգի համար կընտրվի 5 աշխատանք: Այդ աշխատանքների ներկայացուցիչները հոկտեմբերի 23-25, 2013թ. կհրավիրվեն Շրի Լանկա՝ մասնակցելու Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությանը (WSA) համաշխարհային կոնգրեսում և պայքարելու գլխավոր մրցանակի համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013 թ. հունիսի 17-ը:

Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, «WSA - ՀԱՅԱՍՏԱՆ» միջոցառման մասնակցությանն առնչվող կամ այլ հարցերի դեպքում կարող եք այցելել www.eif.am/arm/wsa-armenia/ կայքը և դիմել մեզ` info@eif.am էլ. հասցեով, կամ +37410 219797 հեռախոսահամարով:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---