Հունիսի 3-ից Երևանում նոր ճանապարհային տեսախցիկներ կգործարկվեն

Հունիսի 3-ից Երևանում նոր ճանապարհային տեսախցիկներ կգործարկվեն

PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ են տեղադրվել:

Մասնավորապես, 2013 թվականի հունիսի 3-ից գործարկվելու են տեսախցիկներ, որոնք տեղակայված են Նալբանդյան-Թումանյան, Կոմիտասի-Վրացական, Մաշտոցի-Իսահակյան, Սեբաստիայի-Տիչինայի և Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---