Իսպանիայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված միջոցառում

Իսպանիայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Իսպանիայում ՀՀ դեսպանությունը և նորաստեղծ «Մադրիդի հայեր» համայնքային ասոցիացիան կազմակերպել են միջոցառում` նվիրված Հանրապետության տոնին:

Մադրիդահայության և հայ ազգի բարեկամ իսպանացի մտավորականների առջև ներածական խոսքով հանդես է եկել Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և համայնքային նոր կառույցի նախագահ Կարեն Մարդանյանը: Միջոցառմանը ներկայացվել են փաստագրական նյութեր, ցուցադրվել է վավերագրական ֆիլմ:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---