Բուրջ Համուդում նշել են Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 95-ամյակը

Բուրջ Համուդում նշել են Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 95-ամյակը

PanARMENIAN.Net - Բեյրութում ՀՅԴ նախաձեռնությամբ Բուրջ Համուդի «Հովհաննես Պողոսյան» թատերասրահում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 95-ամյակին: Հանդիսությանը ներկա են եղել Լիբանանի հայազգի ներկա և նախկին պաշտոնյաներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա նշել է, որ մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի միասնականության, անպարտելիության ոգու և կամքի դրսևորում էին:

Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ դոկտոր Փոլ Հայդոստյանն իր ելույթում նշել է, որ համայն հայության զինվորագրվելու երեւույթը նպաստել է, որպեսզի իրականանա ժողովրդի ազատ ապրելու կոչումն ու իրավունքը:

Լիբանանի ԱԺ պատգամավոր Հակոբ Բագրատունին իր ելույթում անդրադարձել է Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման պայմաններին, մթնոլորտին, դժվարություններին և իրագործումներին:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---