Բառնաուլում ավարտվել է ձյուդոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի երիտասարդական թիմը և պատանիների թիմը:
Հայ մարզիկներ Գոռ Հակոբյանը, Աշոտ Մնացականյանը, Նարեկ Շատվերյանը, Գրիգոր Սահակյանը, Գրիգոր Մխիթարյանը, Գարիկ Հարությունյանը և Դավիթ Ղազարյանը գրավել են երկրորդ տեղը: Վահե Ղազարյանը, Դավիթ Նալբանդյանը գրավել են մրցանակային առաջին տեղեր:
Այսպիսով, մեր բոլոր մարզիկները վերադարձել են մեդալներով:
Ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Բառնաուլի հայ համայնքը ոգևորությամբ է ընդունել հայ մարզիկներին: