Հայաստանում առաջին բջջային դրամապանակը կներկայացնեն երիտասարդ ստեղծագործողները![]() 6 հունիսի 2013 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին բջջային դրամապանակը ներկայացնող դեմո-հոլովակների մրցույթ է հայտարարված, որին կարող են մասնակցել երիտասարդ ռեժիսորներ, օպերատորներ, լրագրողներ. խրախուսվում են ուսանող մասնակիցները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Իդրամ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը: «Իդրամ» բջջային դրամապանակը, որը գործում է 2012 թ. հոկտեմբերից, նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար. այն հնարավորություն է տալիս բազմաթիվ ֆինանսական գործարքներ կատարել բջջային հեռախոսից: Ինչպես տեղեկացրեց «Իդրամ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն, մրցույթը նպատակ ունի բարձրացնելու ժամանակակից վճարային համակարգերի վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, միաժամանակ հնարավորություն ստեղծելու փորձարկելու մասնագիտական ուժերը դեմո-հոլովակների նկարահանման ոլորտում: Նախաձեռնությանը միացել են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, «Օրդֆիլմ» կինոընկերությունը, «Մոբայլ սենթր» խանութների ցանցը: Մրցույթն անցկացվելու է 2 փուլով: Առաջին փուլում հաղթողներին (5 մասնակցի) ընտրելու է պրոֆեսիոնալ ժյուրին` կազմված Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և «Օրդֆիլմ» կինոընկերության լավագույն մասնագետներից: Երկրորդ փուլում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված աշխատանքները կդրվեն Ֆեյսբուքում բաց քվեարկության: Երկու փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված հոլովակի հեղինակը «Իդրամ» -ի գործընկեր «Մոբայլ սենթր»-ի կողմից որպես մրցանակ կստանա Samsung Galaxy Ace S5830 հեռախոս և «Իդրամ» հաշվի լիցքավորում: Լավագույն հոլովակի հեղինակը պրոդյուսերական աջակցություն կստանա «Օրդֆիլմ» կինոընկերության կողմից, իսկ 2-5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կներգրավվեն կինոընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |