Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին։ Հանդիպումը դեռ ընթանում է:
Ներկա է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Հիշեցնենք, որ ազատամարտիկները պահանջում են բարձրացնել իրենց թոշակները: Ինչպես լրագրողների հետ զրույցում երեկ ասել էր «Մասիս» ջոկատի անդամ Իշխան Սարգսյանը, բողոքի ակցիաները հետևողական են լինելու և կտևեն այնքան ժամանակ, մինչև կառավարությունը միջոցներ գտնի իրենց համար:
Երեկ կառավարության մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ վարչապետը խոստացել էր լսել նրանց: