Հանրային սեկտորի ներկայացուցիչներին թույլ չեն տալիս մասնակցել գազի սակագնի վերաբերյալ քննարկմանը![]() 7 հունիսի 2013 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց այս պահին «Կանխեք գազի գնի բարձրացումը» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում: Ակցիայի մասնակիցները պահանջում են գազի սակագնի քննարկումը դռնբաց անել, բայց ՀԾԿՀ-ից առայժմ թույլ չեն տալիս հանրային սեկտորի մասնակիցներին ներս մտնել: Նշենք, որ ըստ օրենքի, ՀԾԿՀ-ն պետք է նիստներն անի դռնբաց, նշենք նաև որ գազի սակագնի վերաբերյալ քննարկումն արդեն սկսվել է: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական որոշում է կայացրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը գազի գինը սուբսիդավորելու է 30 տոկոսով, 1 խորանարդ մետր գազի դիմաց որպես նոր գին սահմանել 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |