Ադրբեջանական կուսակցությունը կոչ է անում երկրի իշխանություններին հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ միջնորդությունից

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի կառավարությունը պետք է կատեգորիկ կերպով հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում եւ պնդի, որ կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, որը լիազորված է նաեւ պարտադրել դրանց հարկադիր կատարումը»: Այդ մասին ասվում է հունվարի 26-ին «Ադալյթ» կուսակցության կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մեջ: Ըստ կուսակցության դիրքորոշման, «ադրբեջանական կողմը պետք է միջազգային հանրության առջեւ բանակացելու ժամկետների կոնկրետ լիմիտ սահմանի եւ հայտարարի հակամարտության ռազմական լուծման մասին, եթե այդ ժամանակահատվածում չվերականգնվի երկրի տարածքային ամբողջականությունը»: «Ադալյաթ» կուսակցությունը դրական է գնահատում բանակի շինարարությանն ուղղված աշխատանքները եւ անհրաժեշտ է համարում համալիր միջոցառումների իրականացումն այդ ուղղությամբ: Կազմակերպությունն առաջարկում է քննարկել Լեռնային Ղարաբաղի իրավիճակը միլի մեջլիսում, քաղաքական գնահատական տալ դրանց եւ այլն», հաղորդում է Բաքվի «525» թերթը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---