Փոխվարչապետ. ՌԴ հետ միջտարածաշրջանային մակարդակով փոխգործակցությունն ամենազարգացածն է![]() 7 հունիսի 2013 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ա. Գևորգյանը շնորհավորեց դիվանագետին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ: Նշելով, որ Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում՝ փոխվարչապետն ընդգծեց միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը. «Երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային փոխգործակցությունը գործնական և արժեքավոր նշանակություն ունի: Միջպետական հարաբերություններն ավելի ամուր են, եթե դրանց հիմքում միջտարածաշրջանային, միջհամայնքային համագործակցություն կա»: Արձանագրելով, որ Ռուսաստանի հետ միջտարածաշրջանային մակարդակով փոխգործակցությունն ամենազարգացածն է, Ա. Գևորգյանը միաժամանակ նշեց, որ իրացման մեծ ներուժ նույնպես առկա է: Նա նշեց, որ միջպետական մակարդակով ևս մեծ նշանակություն է տրվում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը: Վերջին տարիներին համագործակցությունն ավելի ինտենսիվ բնույթ է ստացել` ինչպես ակտիվ շփումների, այնպես էլ գործակցության նոր ձևերի միջոցով: Հարաբերություններին նոր ազդակ են հաղորդել հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովները, որոնք անցկացվել են 2011 և 2012թթ., և հանդես են գալիս որպես համագործակցության զարգացման նոր ձևաչափ, ինչպես նաև միջպետական տարբեր կառույցների միջև երկխոսության հարթակ: Կողմերը քննարկեցին այս աշնանը նախատեսվող երրորդ համաժողովի անցկացման ձևաչափի, նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվեց համաժողովի այնպիսի ձևաչափի ընտրությունը, որը հնարավորություն կտա գործնական արդյունքներ արձանագրել, գործընկեր տարածաշրջանների միջև փոխշահավետ կապեր հաստատել: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |