Սփյուռքի նախարարը ծանոթացել է սիրիահայերի համար նոր թաղամաս կառուցելու նպատակով նվիրաբերված նկարներին![]() 7 հունիսի 2013 - 20:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ կայացել է սիրիահայերի թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների և լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի նվիրաբերած նկարների հավաքածուի ցուցահանդես-վաճառքի նախնական ցուցադրությունը: Հունիսի 17-22-ը ՀՀ սփյուռքի նախարարության և Մարսելի «Terre d’Armenie» մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ Ֆրանսիայի Մարսել քաղաքում կիրականացվի «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ», որի շրջանակում տեղի կունենա այդ հավաքածուի ցուցահանդես-վաճառքը, հայտնում են նախարարության մամուլի բաժնից: Ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար թաղամասի կառուցման աշխատանքներին: Նկարիչների նվիրատվության այս նախադեպով ՀՀ սփյուռքի նախարարությունը սկսում է սիրիահայերին օգնելու նոր ծրագիր, որը նպատակ ունի աջակցելու Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: Նկարների ցուցադրության բացմանը մասնակցեցին նվիրատու նկարիչներից Վահրամ Դավթյանը, Վահան Ռումելյանը, Գևորգ Եղիազարյանը, Նաիրա Աղախանյանը: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հայազգի նկարիչներն այս քայլով իրենց ներդրումը կունենան սիրիահայերի համար Հայաստանում իրականացվող բնակարանաշինության գործին: Նախարարը ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրեց շարժմանը «Կեսգիշերային խաղ» կտավը նվիրաբերած Վահրամ Դավթանին: «Անսահման շնորհակալ եմ այս ազգասիրական, բարեսիրական գործունեության համար: Համոզված եմ, որ Ձեր քայլը և մասնակցությունը օրինակ կծառայի մեր արվեստի մյուս ճյուղերի ներկայացուցիչների, մտավորականության և մասնավորապես գործարարների համար՝ իրենց լուման ներդնելու սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցելու կարևոր գործին», - ասաց ՀՀ սփյուռքի նախարարը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |