ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի 20 մլն դոլարի վարկ Աղքատության հաղթահարման ծրագրի աջակցության շրջանակներում

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի լիազոր ներկայացուցչի պաշտոնա֊կատար Նաիրա Մելքումյանը ստորագրեցին Աղքատութ֊յան հաղթահարման աջակցության երկրորդ վարկը (ԱՀԱՎ), որը Համաշխարհային բանկի կողմից հաստատվել էր 2006թ հունվարի 19-ին, հաղորդում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Վարկի գումարը 20 միլիոն ԱՄՆ դոլար է: ՀԲ-ի կողմից իրականացվելիք այս երկրորդ եռամյա ծրագիրը մշակվել է չորս ուղղություններով եւ նպատակուղղված է աջակցելու կառա֊վա֊րության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) իրականաց֊մանը: Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) վարկը կառավարությանը կօժան֊դակի մրցակցային միջավայրի զարգացման եւ գույքային իրավունքների ամրապնդման, սոցիալական ու բնապահպանական ռիսկերի զսպման, մակրոտնտեսական կարգա֊պա֊հութ֊յան բարելավման եւ գյուղական շրջանների տնտեսության արդիականացման բնագավառներում: Աղքատության հաղթահարման աջակցության վարկը (ԱՀԱՎ) հիմնված է կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում արտացոլված քաղաքականության ու ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա եւ օժանդակում է դրանց իրականացմանը: Ծրագրի իրականացմանը կնպաստի նաեւ Հոլանդիայի կառավարության կողմից հատկացված 4.7 միլիոն եվրո գումարով համաֆինանսավորման դրամաշնորհը, որը ԱՀԱՎ II-ի շրջանակներում նախատեսված ֆինանսական միջոցների հետ միասին կօժանդակի պետական բյուջեի կատար֊մանը: Վարկը Հայաստանին կտրամադրվի ՄԶԸ-ի ստանդարտ պայմաններով` 40 տարի մարման ժամկետով եւ 10 տարի արտոնյալ ժամկետով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---