Ռուբեն Հակոբյանն առաջարկում է հայ-թուրքական արձանագրությունների շուրջ լսումներ անցկացնել

Ռուբեն Հակոբյանն առաջարկում է հայ-թուրքական արձանագրությունների շուրջ լսումներ անցկացնել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում այսօր հերթական քառօրյայի մեկինարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՀԿ որևէ կառույցում խորհրդակցություն անցկացրել են հայ-թուրքական արձանագորություններն ԱԺ օրակարգից հանելու մասին և նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ունի այդ կապակցությամբ:

«Այս խարանը մնում է մեր խորհրդարանում»,- նկատեց պատգամավորը:

ԱԺ նախագահը հայտնեց, որ նոր բան այս հարցում չկա, որևէ քննարկում չի եղել. «Հարցը գտնվում է նախագահի լիազորությունների շրջանակում, նա նման որոշում չի կայացրել»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր հերթին առաջարկեց խորհրդարանական լսումներ անցկացնել հայ-թուրքական արձանագրությունների հարցի շուրջ:

 Ուշագրավ
---