Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը գնաճային մեծ ռիսկեր է բերելու: Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավոր Արտաշես Գեղամյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե բանկը ինչպիսի քայլեր է նախատեսում այդ ռիսկերը չեզոքացնելու համար:
Արթուր Ջավադյանը նշեց, որ իրենք ուսումնասիրություն են անցկացրել և դա նոր շոկ է լինելու դրամավարկային քաղաքականության վրա: «Մոտավորապես 2,5 տոկոս գնաճ ենք ունենալու: Հաշվի ենք առել նաև մարզերում կարկտահարության պատճառած կորուստները: Մենք ստիպված ենք լինելու վերանայել մեր քաղաքականությունը: Միակ տարբերակը կոշտ դրամավարկային քաղաքականություն իրականացնելն է, որը պետք է կոորդինացնենք կառավարության հետ: Ակնհայտ է, որ դա ՀՆԱ-ի աճի տեմպի դանդաղեցման կբերի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց գազի սակագինը՝ 156 դրամ 1 խմ դիմաց: ՀԾԿՀ-ի որոշումը ուժի մեջ կմտնի հուլսի 1-ից: Մայսի 14-ին ՀայՌուսգազարդ ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը: Կառավարությունը որոշել է սուբսիդավորել գազի գնի 30 տոկոսը: