Վճռաբեկ դատարանն առաջնորդվում է սեփական հետաքրքրությամբ. 46 փաստաբան գործադուլ է անում![]() 10 հունիսի 2013 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Իշխանությունների համար փաստաբանների կարծիքը դեռևս որևէ էական նշանակություն չունի: Նման տեսակետ հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանն այսօր կայացած հանրային քննարկման ժամանակ: Հակ Ալումյանը հունիսի 10-ին և 11-ին մի խումբ փաստաբանների կողմից իրականացվող գործադուլը նախաձեռնած 46 փաստաբաններից մեկն է: Փաստաբանը հիշեցրեց վերջին մեկ տարվա ընացքում դատական համակարգի և մասնավորապես վճռաբեկ դատարանի հասցեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Սահմանադրական դատարանից հնչեցրած գնահատականները, որոնք համընկնելով փաստաբանների կարծիքների հետ` հիմնականում բացասական են եղել: Լրագրողների հարցին, թե ինչու ի տարբերույթուն 2012-ի բողոքի ակցիայի, երբ գործադուլին միացավ ՀՀ փաստաբանների շուրջ 50 %-ը, այս անգամ փաստաբաններն ավելի փոքր թիվ են կազմում` շուրջ 200, Հայկ Ալումյանը նշեց, որ փաստաբանների շրջանում առկա է հուսահատության, սեփական ուժերին չհավատալու տրամադրությունը: «Չնայած, որ բոլորիս կարծիքն այսօրվա դատական համակարգի մասին նույնն է, որոշ փաստաբաններ ուղղակի նախընտրում են սպասել օրենսդրական փոփոխությունների, նրանք պայքարի այլ ճանապարհ են ընտրում», -ասաց Հայկ Ալումյանը: Փաստաբանը նշեց Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» գործելակերպը, որն էլ հանգեցնում է հասարակության շրջանում արդարադատության նկատմամբ թերահավատությանը: «Անձամբ իմ կարծիքով 1-ին և 2-րդ ատյաններում կրած պարտություններն այնքան չեն հուսահատեցնում քաղաքացուն, որքան վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ չընդունելու հանգամանքը», - ընդգծեց փաստաբան Ալումյանը: Քննարկմանը մասնակից մեկ այլ բանախոսի, փաստաբան Անի Թորոսյանի կարծիքով դատական համակարգը հեռացել է իր գործունեությունից և այլևս չի ծառայում արդարությանը: «Այս ամենի պատասխանատուն միայն և միայն վճռաբեկ դատարանն է»,- իր կարծիքն է հայտնում փաստաբան Թորոսյանը: Ի պատասխան Վճռաբեկ դատարանի բերած այն արդարացումներին, թե իրենք բավարար ռեսուրսներ չունեն բոլոր գործերը քննելու, բողոքները վարույթ վերցնելու համար, փաստաբան Թորոսյանը մի ուշագրավ համեմատություն արեց. «Եվրոպական դատարանի պրակտիկան ցույց է տալիս, որ այնտեղ մեկ դատավորին բաժին է հասնում 36.5 գործ, մինչդեռ Հայաստանի վճռաբեկ դատարանում գործերի թիվը 12.5-ից էլ չի անցնում: Հետևաբար վճռաբեկի այն պատճառաբանությունը, թե իրենք աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով չի համապատասխանում իրականությանը»: Բանախոս փաստաբանները կարծիք հայտնեցին այն մասին, որ վճռաբեկ դատարանի համար կարծես թե էական չէ` բողոքը համապատասխանում է օրենքով սահմանված կարգին, թե ոչ: Շատ հաճախ առաջնորդվում են գործի հանդեպ ունեցած իրենց սեփական 'հետաքրքրությամբ', ինչն էլ հանգեցնում է երկակի ստանդարտների կիրառմանը: «Փաստորեն, արդարադատությունը յուրացվել է մի խումբ մարդկանց կողմից, իսկ դա արդեն Սահմանադրության 2-րդ հոդվածի խախտում է», - նշում են փաստաբանները: Դատական դեպարտամենտի նախագահի խորհրդական Ռուստամ Մահմուդյանն իր խոսքում կոչ արեց փաստաբաններին զինվել համբերությամբ, սպասել օրենսդրական ակտերի համապատասխան փոփոխություններին և խուսափել ծայրահեղ քայլերից: Բացի այդ դատական դեպարտամենտի աշխատակիցներն իրենց խոսքում բազմիցս անդրադարձ կատարեցին կաշառակերության մեջ մեղադրված 20 փաստաբանների: Քննարկմանը ներկա էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ով նշեց, որ ՄԻՊ-ը կիսում է փաստաբանների մտահոգություներն ու իր զորակցությունն է հայտնում վերջիններիս: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |