10 հունիսի 2013 - 16:56 AMT
Հունիսի 10-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 413.06 դրամ

Հունիսի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,5 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 412,50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412,50 դրամ:

Հունիսի 10-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 413.06 դրամ՝ հունիսի 7-ի համեմատ նվազելով 1.08 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 546.19 դրամ` նվազելով 2.42 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 կետով՝ 12.78 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: