Վարչապետն ու ՌԴ նորանշանակ դեսպանը քննարկել են ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր![]() 10 հունիսի 2013 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր աշխատանքն այս պատասխանատու պաշտոնում կնպաստի, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն էլ ավելի խորանան: Մենք շահագրգռված ենք համատեղ այնպիսի ծրագրերի իրականացմամբ, որոնք կծառայեն մեր կապերի հետագա զարգացմանը և ընդլայնմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Դեսպանը նշել է, որ կներնդի բոլոր ջանքերը՝ հայ-ռուսական փոխգործակցության ներկա բարձր մակարդակն էլ ավելի ամրապնդելու և իր առջև դրված խնդիրների իրականացմանը հասնելու համար: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային մի շարք թեմաների: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ-ի և ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև ֆինանսական ու էներգետիկ բնագավառներում երկկողմ ծրագրերին առնչվող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |