11 հունիսի 2013 - 10:33 AMT
Կոնֆեդերացիայի գավաթի կազմակերպման ընդհանուր ծախսը կկազմի 120 մլն դոլլար

Կոնֆեդերացիայի գավաթը, որը կայանալու է Բրազիլիայում հունիսի 15-30, երկրի պետական բյուջեից խոշոր գումար կպահանջի:

Ամեն մի 16 խաղի վրա կծախսվի միջինը 7,5 մլն դոլլար: Սրա մեջ չեն մտնում ստադիոնների կառուցման և վերանորոգման ծախսերը:

Այսպիսով, Կոնֆեդերացիայի գավաթի կազմակերպման ընդհանուր ծախսը կկազմի 120 մլն դոլլար: