Վիճակագրություն. Դանիան առայժմ հաղթում է Հայաստանին 2:0 հաշվով

Վիճակագրություն. Դանիան առայժմ հաղթում է Հայաստանին 2:0 հաշվով

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի ժամանակով ժամը 22:15-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կմեկնարկի աշխարհի առաջնության ընտրական В խմբի Դանիա- Հայաստան հանդիպումը:

Այս ընտրական փուլում սա թիմերի առաջին հանդիպումն է լինելու: Դանիան 6 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանը 3 միավորով 5-րդն է:

Իսկ առհասարակ, Հայաստանի և Դանիայի հավաքականները հանդիպել են երկու անգամ: Առաջին խաղը կայացել է Երևանում 1995 թվականի օգոստոսին: Այդ ժամանակ դանիացի ֆուտբոլիստները երկու անպատասխան գնդակ են ուղարկել հայերի դարպասը և հաղթանակ տարել:

Նույն թվականի նոյեմբերին, արդեն Կոպենհագենում, Դանիան կրկին ուժեղ է գտնվել Հայաստանից` այս անգամ 3:1 հաշվով: Նշենք նաև, որ ՖԻՖԱ-ի այս ամսվա դասակարգման աղյուսակում Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, իսկ Հայաստանը` 89-րդ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---