Անահիտ Բախշյան. «Բարև, Երևան»-ի անդամներն այսօրվանից յուրաքանչյուրը երևանցու լրտեսն է լինելու ավագանիում

Անահիտ Բախշյան. «Բարև, Երևան»-ի անդամներն այսօրվանից յուրաքանչյուրը երևանցու լրտեսն է լինելու ավագանիում

PanARMENIAN.Net - Ավագանիում «Բարև, Երևան» դաշինքիանդամներն այսօրվանից յուրաքանչյուրը երևանցու լրտեսն է լինելու ավագանիում: Այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Բարև, Երևան» դաշինքի ավագանու անդամներից յուրաքանչյուրը պատասխանատու կլինի Երևանի շրջաններից մեկի համար: Անահիտ Բախշյանը Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիայի պատասխանատուն է, Արմեն Մարտիրոսյանը՝ Կենտրոն վարչական շրջանի, Էրեբունու և Նուբարաշենինի պատասխանատուն Դավիթ Սանասարյանն է, Աջափնյակ և Դավիթաշեն շրջաններինը՝ Գագիկ Բաղդասարյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանինը՝ Արթուր Գասպարյանը: Այսօրվանից սկսած «Բարև, Երևանը» բարձրաձայնելու է քաղաքապետարանի ապօրինությունների մասին»,-ասաց նա:

Նշենք, որ ասուլիսն ընթանում էր Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը զուգահեռ, որին «Բարև, Երևան»-ի անդամներն չմասնակցեցին:

 Ուշագրավ
---