Հայաստանում հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվը նվազել է

PanARMENIAN.Net - Այս տարվա 5 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության 30 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42-ի դիմաց: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ այդ 30 դեպքերից բացահայտվել է 26-ը կամ 86.7 տոկոսը՝ նախորդ տարվա 81 տոկոսի դիմաց (2012 թ.՝ 42-ից բացահայտվել է 34-ը):

Արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված դեպքերի նվազում 12-ով կամ 28.5 տոկոսով:

2013 թ. 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է հրազեն-ռազմամթերքի ապօրինի շրջանառության 232 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 190-ի դիմաց: Նշված 232-ից բացահայտվել է 227-ը կամ 97.8 տոկոսը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---