Մեկնարկում է Հայկյան մրցանակաբաշխությունը![]() 11 հունիսի 2013 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է Հայկյան մրցանակաբաշխության մեկնարկի մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները: Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝ -Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին -Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին -Լավագույն երիտասարդական գիտական նվաճում (այս անվանակարգում մրցույթն իրականացվում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ համատեղ, և հայտերն ընդունվում են ըստ ՊԳՖԱ ֆեյսբուքյան էջում www.facebook.com/science.and.finance ներկայացված պահանջների և ընթացակարգի): -Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ -Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց -Ինքնատիպ երիտասարդական նախագիծ -Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ -Լավագույն երիտասարդական հաղորդում -Լավագույն միջբուհական ծրագիր -Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում - Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում -Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր Հայկյան մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն: Հայկյան մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը և հավաստագիրը կարելի է բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |