Դեվլեթ Բախչելի. Մուստաֆա Քեմալի զինվորներն ընդդեմ Էրդողանի զինվորների![]() 11 հունիսի 2013 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեվլեթ Բախչելին կուսակցական ժողովում խիստ քննադատության է ենթարկել վարչապետին Գեզի զբոսայգու հետ կապված իրադարձությունների հարցում: Բախչելին մեղադրել է Էրդողանին լարվածությունը սրելու, թշնամանք սերմանելու, ժողովրդին աղքատացնելու մեջ: «Հանրահավաքները վախեցրել են Էրդողանին: Նա պառակտում է ժողովրդին: Մի մասը Մուստաֆա Քեմալի զինվորներն են, մի մասը՝ Էրդողանի: Էրդողանը շատ վտանգավոր խաղ է սկսել: Նա սպառնում է երիտասարդներին: Թուրքական երիտասարդությունը մեր ապագան է»,-ասել է ազգայնականների առաջնորդը: «Դիմում եմ երիտասարդներին՝ գնացեք ընտրությունների և մի քվեարկեք վարչապետի օգտին, պատմության գիրկն ուղարկեք նրա կուսակցությունը»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |