Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպանը![]() 11 հունիսի 2013 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեն (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է Ւսպանիայի հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչի վկայությունն է նաև 2010թ. Մադրիդում ՀՀ դեսպանության գործունեությունը: Դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեն վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու և հարաբերություններն առավել սերտացնելու համար: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի տնտեսության մեջ իսպանական կապիտալի և ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում փոխանակումների աշխուժացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |