Նախարարը պնդում է, որ վարչապետը օֆշորային ընկերությունում բաժնետեր չէ![]() 11 հունիսի 2013 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի Տիգրան Սարգսյանի՝ Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունում բաժնետեր լինելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում 2012 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է կոնկրետ պատասխաններ տա և ներկայացնի մամուլում շրջանառվող լուրերի վերաբերյալ իր մեկնաբանությունները. «Մենք պետք է իմանանք ինչով են զբաղված պետբյուջեից աշխատավարձ ստացող կառավարության անդամները՝ տնտեսությունը կատաղած տեմպերով զարգացնելուց ազատ ժամանակ»: Նա նկատեց, որ մամուլում հրապարակումներ եղան, որ Տիգրան Սարգսյանը՝ Նավասարդ Կճոյանի և երրորդ անձի հետ օֆշորային գոտում բացել է բանկային հաշվեհամար, որի արդյունքում Հայաստանի բանկերից մեկի կողմից տրված 10 մլն վարկը անհայտ կորել է: «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այդ միջնորդության գործում Տիգրան Սարգսյանը անձամբ է դերակատարություն ստանձնել և գումարների մի մասն էլ հետ են փոխանցվել տվյալ բանկ: Եվ ընդհանրապես՝ դա շատ կասկածելի գործարք է, որը ուղղակի հարցականի տակ է դնում ոչ միայն կառավարության օրինական հանձնառությունը՝ ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այլև Տիգրան Սարգսյանին»,- ասաց պատգամավորը: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ընդգծեց, որ վարչապետը դիմել է դատախազություն՝ իր անունն այս կամ այն բիզնեսի հետ կապելու փորձերին իրավական գնահատական տալու համար: «Հենց խնդիրը դրանում է, որ փոխանակ դատախազությունը դիմի Տիգրան Սարգսյանին, վերջինս է դիմել դատախազությանը, որպեսզի դուք այսօր հնարավորություն ունենաք ամբիոնից ասելու՝ գիտեք ինչ, դիմել ենք դատախազությանը, այն զբաղվում է և կտա բոլոր հարցերի պատասխանները: Բայց մենք ունենք բազմաթիվ դեպքեր, սկսած մարտի 1-ից, որ հարցերի պատասխանը չի տվել և ունենք դատախազություն, ուր, փորձը ցույց է տալիս, Հայաստանի պաշտոնյաները դիմում են միայն նրա համար, որ հարցերին պատասխանելու անհրաժեշտություն լինելու դեպքում ասեն ՝ գիտեք ինչ, մենք արդեն դիմել ենք դատախազությանը»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը: Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը հարցը տալիս է, ոչ թե պատասխան ստանալու, այլ հարցը հնչեցնելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |