ՀՀ ԿԲ. Տնտեսական աճը Հայաստանում 1 տոկոսով ցածր կլինի պետբյուջեով նախատեսվածից![]() 11 հունիսի 2013 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումների, տնտեսական աճը Հայաստանում 1 տոկոսով ցածր կլինի պետբյուջեով նախատեսվածից: Այդ մասին հունիսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Սակայն, ըստ նրա, եթե կառավարությանը հաջողվի արդյունավետ իրականացնել արտահանման խթանմանը միտված ծրագիրը, կարելի է ավելի մեծ ցուցանիշ ակնկալել: 2013թ. բյուջեով տնտեսական աճը Հայաստանում նախատեսված է 6,2 տոկոսի չափով, իսկ գնաճը՝ 4±1,5%: Ելույթ ունենալով նոր կառավարության նիստում՝ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կառավարությանը ապահովել 7 տոկոս տնտեսական աճ՝ ապահովելով նաև որակական փոփոխություններ: Ինչպես նշել է փորձագետը, գազի ու էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը տեսանելի կդառնա 2013թ. ավարտին, 2014-ի առաջին եռամսյակում, երբ կբարձրանան բնակչության ծախսերը: Ըստ նրա, այդ շրջանում հանրապետությունում կգրանցվի տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը՝ 4 տոկոսի սահմանում, որից հետո կսկսվի նրա հետևողական աճը: Ըստ ՀՀ ԿԲ զեկույցի, 2013թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը կանխատեսվում է 7,4-7,7 տոկոսի սահմաններում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |