Շարմազանով. Բաքվում քարոզում են բռնապետություն, Երևանում՝ ժողովրդավարություն![]() 11 հունիսի 2013 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանի և արտաքին, և ներքին քաղաքական օրակարգը հագեցած էր, կարծում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այսօր ԱԺ ավանդական հայտարարությունների ժամին նա նկատեց, որ քննարկվեցին թե էներգետիկ անվտանգության, թե արտագաղթի հետ կապված, թե հարևան երկրից հնչող տարակուսելի հայտարարություններ եղան: «Դժվարությունները շատ են, բայց գնալով խնդիրները պակասում են: ՀՀ-ն ԱՊՀ տարածաշրջանում ամենամեծ տնտեսկան աճ ունեցող երկիրն է, աշխատատեղերը դանդաղ, բայց ավելանում են»,- ասաց նա: Անդրադառնալով հնչող քննադատություններին, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ հայոց ընդդիմությունը քանադատում է ոչ թե սևացնելու, այլ ուղղելու, ուղղորդելու համար, բայց որ դա անում է Արցախից արևելք ընկած երկիրը, այլ հարց է: «Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անդունդ է և այն մեծանում է, իհակե պետք է մեծանա: Բաքվում քարոզում են ռասիզմ, Երևանում՝ հանդուժողականություն, Բաքվում քարոզում են պատերազմ, Երևանում՝ խաղաղություն, Բաքվում քարոզում են բռնապետություն, Երևանում՝ ժողովրդավարություն: Բաքվում խոսքի ազատությունը ֆանտաստիկայի ժանրից է, իսկ Երևանում իրականություն»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Նա այս ամենը թվարկելուց հետո դիմեց նրանց, ովքեր մտածում են, որ Բաքվի և Երևանի միջև անդունդը խորանալու է և ասաց. «Այո, խորանալու է: Ինչպես կասեր տատս, դուք ձեր դարդը լացեք»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |