Արմավիրում կարկուտից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամն արդեն 51 մլն դրամ է հավաքել![]() 11 հունիսի 2013 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամում արդեն հավաքվել է 51 մլն դրամ: Այսօր Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցների ժամին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը տեղեկացրեց, որ գումարների հավաքագրմանը ակտիվ մասնակցել են և պատգամավորներ, և կառավարության անդամներ: «Վնասի չափը 25 մլրդ դրամ է: Հասկանում ենք, որ դժվար մեր հավաքած գումարը բավականացնի և ամեն ինչ պետք է անենք, որ այդ հիմնադրամում հնարավորինս մեծ գումար հավաքվի»,- ասաց պատգամավորը: Նա հայտնեց, որ գումարները գյուղացիներին պետք է հասնեն մինչեւ օգոստոսի 1-ը: Ավելացնենք, որ հիմնադրամ ամենամեծ գումարը մուտքագրել է ՀՀ ոստիկանությունը՝ 20 մլն դրամ, Ազգային Ժողովը փոխանցել է 6 մլն դրամ, Կենտրոնական բանկը՝ 10 մլն դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |