ԱԺ-ն կքննարկի ջավախահայերի՝ հայ-վրացական սահմանը հատելիս վճարվող մաքսատուրքերի հետ կապված խնդիրը![]() 11 հունիսի 2013 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Հայ-վրացական սահմանը հատելիս վճարվող մաքսատուրքերի հետ կապված ջավախահայերի բարձրացրած խնդիրը կքննարկվի Ազգային ժողովում: Այս մասին այսօր խորհրդարանում ավանդական հայտարարությունների ժամին հայտնեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ հարցը քննարկել է պատասխանատու և շահագրգիռ մարմինների հետ: Վարդան Այվազյանի խոսքով՝ պայմանավորվածություն կա մյուս շաբաթ հանդիպել Ազգային Ժողովում և քննարկել հարցը: Պայմանավորվել են նաև, մաքսային ծառայությունը աջակցելու է ջավախահայերին: Նշենք, որ ջավախահայերը վերջերս փակել էին Գյումրի-Ախալքալաք ավտոճանապարհը և բողոքում էին մաքսային միջնորդավճարներից, որ յուրաքանչյուր անգամ գանձվում է հայ-վրացական սահմանը հատելիս: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |