ՀԱԿ-ն առաջարկում է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու շուրջ լսումներ անցկացնել![]() 11 հունիսի 2013 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի հարցը չի փակվել, պնդում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Այսօր խորհրդարանում ավանդական հայտարարությունների ժամին նա ասաց, որ խնդիրը մեռյալ կետից տեղաշարժելու նպատակով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկում են կազմակերպել լսումներ: Նա նշեց, որ իրենք համաձայն են նաև փակ լսումների։ «Հուսով ենք, որ լսումների անցկացումը ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկած քաղաքական մեծամասնության պատգամավորներին կվերահամոզի հիմնավորվածության և արդարացիության հարցում»,- ասաց նա՝ անդրադառնալով խորհրդարանական մեծամասնության կողմից մերժված Մարտի 1-ի դեպքերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցին: Գագիկ Ջհանգիրյանն ընդգծեց, որ իրենց խմբակցությունը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է հետապնդել Մարտի 1-ի սպանությունների լիարժեք բացահայտման և պատասխանատվության ենթարկելու խնդիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |