Չորս անպատասխան գնդակ և գեղեցիկ խաղ. Հայաստանը հաղթեց Դանիային

Չորս անպատասխան գնդակ և գեղեցիկ խաղ. Հայաստանը հաղթեց Դանիային

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում տարավ իր երկրորդ հաղթանակը:

Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում հայ ֆուտբոլիստները հանդիպեցին Դանիայի ընտրանուն:

Առաջին խաղակեսում հայերից հաշիվը բացել էր Յուրա Մովսիսյանը, իսկ երկրորդ գոլի հեղինակ էր դարձել Արաս Օզբիլիսը:

Երկրորդ խաղակեսը ևս սկսվեց ակտիվ գործողություններով: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ փորձում էին ազատ տարածություններ ստանալ և փոխել խաղի հաշիվը: Թիմերը երկուստեք հարվածներ էին կատարում դարպասին, սակայն կամ շեղ էին ստացվում կամ էլ լավ էին խաղում դարպասապահները:

Հայ ֆուտբոլիստները չբավարվեցին ձեռք բերածով և շարունակեցին ցուցադրել արագ, դինամիկ և գեղեցիկ ֆուտբոլ: Հերթական գորհներից մեկի ժամանակ էլ գրանցվեց երրորդ գոլը: 59-րդ րոպեին կրկին լավ համագործակցեցին Օզբիլիսն ու Մովսիսյանը: Արդյունքում Մովսիսյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Հայաստանի հավաքականը միանշանակ կարող էր և չորրոդ գնդակը խփել: Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո լավ խաղաց դարպասապահ Անդերսենը, իսկ Մովսիսյանի հարվածից հետո հետ մղեց պաշտպանը:

Խաղավարտին դանիացիներն ավելացրին, Մակիենոկը կարող էր գրավել հայերի դարպասը, սակայն անթերի խաղաց Ռոման Բերեզովսկին:

82-րդ րոպեին Մխիթարյանը ստացավ իր հնարավորությունը, շրջանցեց պաշտպաններին, ինքն իր համար ստեղծեց գոլային պահ և գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Ի դեպ, հավաքականի կազմում սա Մխիթարյանի 11-րդ գնդակն էր:

Այսպիսով, Հայաստանի ընտրանին Մալթայից կրած անակնկալ պարտությունից հետո կարողացավ հավաքվել և խոշոր՝ 4:0, հաշվով հաղթանակ տանել խմբի առաջատարներից մեկի՝ Դանիայի նկատմամբ:

Ընտրական B խմբում Հայաստանի հավաքականը վաստակեց վեց միավոր, նույնքան միավոր ունի նաև Դանիան: Խմբի առաջատարը Իտալիան է 14 միավորով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---