12 հունիսի 2013 - 12:23 AMT
Նախագահն այցելեց Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ա. Մարգարյանի հիշատակին

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:

Անդրանիկ Մարգարյանը եղել է ՀՀԿ նախագահը 1993-ից մինչև իր մահը: 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ։ 2000-2007 թթ զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը: