Աֆղանստանում փակվել են երկու վրացական ռազմակայաններ: Այդ մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաեթերում:
Ըստ նրա, այդ նախաձեռնությամբ վրացական կողմը դիմել էր ՆԱՏՕ-ի հրամանատարությանը վրաց զինծառայողների վրա հարձակումից հետո:
«Մեր հորդորով ՆԱՏՕ-ն փակեց մեր երկու կայանները, թեև ես չեմ կարող հայտնել նրանց տեղակայման վայրը: Բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովվեցին մեր զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Ալասանիան: 3-4 օրվա ընթացքում կփակվի նաև այն ռազմակայանը, որի վրա վերջերս հարձակում էր կատարվել: