2012թ. տվյալներով Ռուսաստանի գազի ապացուցված պաշարները կազմել են 32,9 տրլն խմ, իսկ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 44,6 տրիլիոն խմ: Այդ մասին ասվում է ВР հերթական Statistical Review of World Energy 2013 ամփոփագրում: Արդյունքում Իրանը գերազանցում է Ռուսաստանին գազի ապացուցված պաշարներով և դուրս է եկել աշխարհում առաջին տեղը: Մեկ տարի առաջ Թեհրանը երկրորդ տեղում էր 33,1 տրլն խմ պաշարով: