12 հունիսի 2013 - 18:06 AMT
Սիրիական ՌՕՈւ գրոհել են Լիբանանի հյուսիսը

Սիրիական ՌՕՈւ մարտական ուղղաթիռներն այսօր հարձակվել են Լիբանանի հյուսիսում սունիների քաղաքի վրա: Արսալ քաղաքի ուղղությամբ արձակվել է «օդ-ցամաք» տիպի երեք հրթիռ, հրթիռներից մեկը ընկել է քաղաքի կենտրոնական հրապարակում: Կան սպանվածներ ու վիրավորներ, տուժածները տարհանվում են:

Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների ընդդիմադիր ստորաբաժանումները գրոհել են երկրի արևելքի շիաների ավանը, առնվազն 60 սպանված կա և մի քանի տասնայկ վիրավորներ, հայտնում է 9tv.co.il-ը: