Հովիկ Մուրադյանի սպանությունը կարող է պատվիրված լինել և կապ ունենալ նրա բիզնեսի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Խոշոր շինարարական «Բամո» ընկերության համասեփականատեր Հովիկ Մուրադյանի սպանությունը Մոսկվայում հետաքննող քննիչները գտնում են, որ նրա սպանությունը կարող է կապ ունենալ նրա բիզնեսի հետ, որը նա վարում էր երեք եղբայրների հետ: Եղբայրներից մեկը՝ Մուրադ Մուրադյանն այժմ զբաղեցնում է Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնը: Մուրադյանի մարդասպանին որոնում են նրա հայրենակիցների թվում՝ նրան դանակահարել են, իսկ ոստիկանները դա համարում են բնորոշ ազգային գիծ, հայտնում է «Ինտերֆաքսը»: Հանցագործությունը կատարվել է հունիսի լույս 11-ի գիշերը Մոսկվայի Նովինսկի բուլվարում գտնվող Lotte Plaza Hotel-ի մոտ: 51-ամյա Հովիկ Մուրադյանի մարմինը հայտնաբերվել է այդ փողոցում դանակահարության հետքերով, հայտնել է Մոսկվայի ՆԳՆ վարչության մամլո ծառայությունը: Մարդասպանին հաջողվել է հեռանալ հանցագործության վայրից: Փաստով հարուցվել է քրեական գործ: Հանցագործը դանակահարել է գործարարին հենց հյուրանոցի մուտքի մոտ: Տեսախցիկները գրանցել են կատարվածը: Ինչպես հայտնում է Life News-ը, 51-ամյա գործարարը ժամանել էր հյուրանոց հանդիպման: Հանցագործը նրան դանակի 5 հարված է հասցրել: Զոհվածը Մոսկվայում հայտնի գործարար է: Մուրադի հետ նրանք երկվորյակներ են, և հունիսի 12-ին տոնելու էին իրենց ծննդյան օրը: Քննիչները գտնում են, որ սպանությունը պատվիրված էր, իսկ քիլերը հավանաբար նրա հայրենակիցն է, կամ կովկասցի: Դա է հուշում սպանության եղանակը: Դանակով սպանությունը շատ հազվադեպ է օգտագործվում պատվիրված սպանությունների համար, քանի որ մեծ է սխալի կամ զոհի կողմից դիմադրության հավանականությունը: Սպանության պատճառներն առաջին հերթին որոնում են ընտանեկան բիզնեսում: Քննությունը նոր է սկսվել, սակայն առաջին հերթին ստուգվելու են բազմաթիվ պարտքերի ու այդ հողի վրա Հովիկ Մուրադյանի ու նրա հարազատների վեճերի մասին տեղեկությունները նրանց ընկերության որոշ աշխատակիցների, գործընկերների հետ: Ըստ «Իզվեստիայի« վերջերս Մուրադյանը բանակցում էր Եյսկի ռազմական օդակայանի վերակառուցումը ստանձնելու շուրջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |