ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՄՆ 907 ՈՒՂՂՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՈՐՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս չի կարելի ակնկալել 907-րդ ուղղման լրիվ կասեցումը` ԱՄՆ վարչակազմի եւ Կոնգրեսի միջեւ այդ առնչությամբ հակասությունների առկայության պատճառով: Այդ մասին, Բաքվի «Զեռկալո» թերթի հաղորդագրության համաձայն, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը: Նա նաեւ հաղորդել է, որ անցյալ շաբաթվա վերջում ամերիկյան վարչակազմը եւս մեկ տարով երկարացրել է 907-րդ ուղղման ժամանակավոր դադարեցման ժամկետը, որով արգելվում է ցանկացած ձեւի ամերիկյան օգնություն տրամադրել Ադրբեջանին` Հայաստանին շրջափակելու պատճառով: Հիշեցնենք, որ Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղումը ԱՄՆ Կոնգրեսը ընդունել էր 1992 թվականին, իսկ 2001-ին նրա գործողությունը ժամանկավորապես կասեցվել է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---