Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը «Ոսկե ավազ» մրցաշարում նահանջել է 21-րդ տեղը

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը «Ոսկե ավազ» մրցաշարում նահանջել է 21-րդ տեղը

PanARMENIAN.Net - Բուլղարական «Ոսկե ավազ» ավանդական բաց մրցաշարի 8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի է խաղացել: Այս անգամ նա միավորները կիսել է Դրագիս Բլագոևիչի (Մոնտենեգրո) հետ և, վաստակելով 5,5 միավոր, 15-րդ տեղից նահանջեց 21-րդ տեղը:

Ավետիք Գրիգորյանը ոչ ոքի խաղաց Վալենտին Փամբուկչյանի (Բուլղարիա) հետ: Հայ շախմատիստն ունի 4,5 միավոր և զբաղեցնում է 67-րդ տեղը: Մրցաշարի առաջնորդը Զբինեկ Գիրաչեկն է (Չեխիա) 6,5 միավորով:

9-րդ տուրում Պետրոսյանը դիմակայում է Ալեսսանդրո Բոնաֆեդեին (Իտալիա), իսկ Գրիգորյանը՝ Ֆրեդերիկ Կլաուսին (Գերմանիա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---