18 հունիսի 2013 - 13:25 AMT
Նուբարաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Կիրակոսյանին և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Հովհաննիսյանին՝ համատեղ աշխատանքի համար:

Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ վարչական շրջանի նոր ղեկավարը ծանոթ է նուբարաշենցիների խնդիրներին, աչքի է ընկել ակտիվ հասարակական գործունեությամբ, և պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները, նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով կնպաստի Նուբարաշեն վարչական շրջանի և, առհասարակ, քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը: