18 հունիսի 2013 - 13:52 AMT
Լոռու մարզում խոզեր են սատկել. Լաբորատոր հետազոտություն է նշանակվել

Լոռու մարզի Հագվի գյուղում մեկ տասնյակից ավել խոզ է սատկել: Կենդանների սատկելու պատճառն առայժմ հայտնի չէ: Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերգի անվտանգության պետական ծառայության աշխատակից Ռուզան Ավագյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց, որ լաբորատոր հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն 2 օրից և իրենք հանդես կգան հայտարարությամբ: