Աղետից հետո կարիքների գնահատման լավագույն փորձը ներկայացվում է Հայաստանին, Վրաստանին և Ղրղզստանին![]() 18 հունիսի 2013 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Վրաստանի և Ղրղզստանի ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները, կառավարության և հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցում են երկօրյա դասընթացի՝ աղետներից հետո կարիքների արագ գնահատման վերաբերյալ: Ֆավադ Հուսեինը, դասընթացի միջնորդներից մեկը, ով նոր է վերադարձել Սիրիայում աղետների գնահատման առաքելությունից, ասաց. «Աղետից հետո կարիքները ճիշտ ժամանակին գնահատելը ապահովում է հումանիտար օգնության հասանելիությունն ամենաշատը տուժած բնակչությանը»: Դասընթացի մասնակիցները այնպիսի երկրներից են, որոնք ականատես են եղել հարյուրավոր հումանիտար կազմակերպություններ ներառող աղետների արձագանքման մեծամասշտաբ գործողությունների: Դասընթացը կներկայացնի միջազգային հումանիտար համայնքի կողմից մշակված գնահատման մի մոտեցում ՝«Կարիքների բազմակողմ, նախնական և արագ գնահատում» (MIRA): MIRA-ն տաս տարվա ընթացքում աշխարհում գնահատման ոլորտում լավագույն փորձն ունի: Այս մոտեցումը աղետի առաջին օրերից ևեթ ստեղծում է համակարգման և համագործակցության ամուր գործակցություն այն ոլորտների միջև, ինչպիսիք են պարենը, առողջապահությունը և ապահովումը ապաստարաններով: ՄՀՀԳ գլխավորությամբ՝ MIRA-ի գործընթացն ուղղորդում է աղետների ընդհանուր ռազմավարական արձագանքումը: Գնահատման այս մոտեցումը փորձված է, և դրա վճռական դերն ապացուցված է Պակիստանում, Գուատեմալայում, Ֆիլիպիններում և Սիրիայում հումանիտար արձագանքման դեպքերում: «Դասընթացի ավարտին յուրաքանչյուր երկրի պատվիրակություն կունենա իր երկրին հատուկ գնահատման ծրագրի լավ մեկնարկ, որն էլ հիմք կստեղծի հավանական արտակարգ իրավիճակներին ավելի արագ, ավելի կենտրոնացված և համակարգված արձագանքման համար», - ասել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ՄՀՀԳ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը Մարսել Վաեսենը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |