18 հունիսի 2013 - 15:22 AMT
«Կտեսնվենք Տալլինում» նախագծին Հայաստանից 300 հյուր է մասնակցել

«Կտեսնվենք Տալլինում» նախագծի շրջանակներում Հունիսի 12-16-ը Երևանից Էստոնիայի մայրաքաղաք Տալլին են այցելել շուրջ երեք հարյուր հյուրեր` մշակույթի գործիչներ, ձեռներեցներ, լրագրողներ և ուսանողներ: Այս մասին այսօր «Բոլորը գնում են Երևան» Ժողովրդական դիվանագիտության առաքելություն քաղաքացիական նախաձեռնության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախաձեռնության ղեկավար Մելիս Կուբիտցը: Նա պատմեց, որ հյուրերին դիմավորել է Էստոնիայի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, պատվիրակությանը հյուրընկալել է նաև Էստոնիայի ազգային ժողովի փոխխոսնակը, պատասխանել հայ լրագրողների և մշակույթի գործիչների հարցերին:

5 օրերի ընթացքում տեղի են ունեցել Cross Road blues band-ի 3 համերգները Տալլինի տարբեր առաջատար ակումբներում: Համերգներով հանդես են եկել նաև Արմեն Հյուսնունցի Շարակ բենդը, Արահետ երգչախումբը, Նարեկացի նվագախումբը, In Coma ռոք բենդը, ներկայացումներով հանդես է եկել Համազգային Թատրոնը, անցկացվել է Երևանից մեկնած նկարիչների ցուցահանդեսները, կայաել է հայազգի բանաստեղծուհի Ազնիվ Սահակյանի և Էստոնուհի բանաստեղծուհի Լուն Օստի հանդիպումը, շարունակական ստեղծագործական երեկույթների ձևաչափով: